Սեյրան Օհանյանն այցելել է հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ վիրավորված կնոջը

Հուլիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ՝ հանդիպելով հուլիսի 11-ին Քարվաճառում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ վիրավորված կնոջ` 1977 թվականին ծնված Կարինե Արշավիրի Դավթյանի ընտանիքի անդամների հետ, ծանոթացել նրա առողջական վիճակին, խոսել բժիշկների հետ:

Սեյրան Օհանյանն այցելել է հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ վիրավորված կնոջը

Սեյրան Օհանյանն այցելել է հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ վիրավորված կնոջը

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, բժիշկները հավաստիացրել են, որ կնոջ կյանքին վտանգ չի սպառնում:  Նրա կյանքը հաջողվել է փրկել օպերատիվ տեղափոխման շնորհիվ:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 11-ին, Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը:

Նախարարը հանդիպել է նաև այլ հիվանդներին, ովքեր այժմ ապաքինվում են:

Սեյրան Օհանյանը կենտրոնական կլինիկական հոսպիտալում

Սեյրան Օհանյանը կենտրոնական կլինիկական հոսպիտալում

Սեյրան Օհանյանը կենտրոնական կլինիկական հոսպիտալում

Սեյրան Օհանյանը կենտրոնական կլինիկական հոսպիտալում

4 responses to “Սեյրան Օհանյանն այցելել է հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ վիրավորված կնոջը

  1. Pingback: Սոցցանցերում հայտնվել է ձերբակալված ադրբեջանցիներից մեկի զինվորական համազգեստով լուսանկարը | Ռազմ.info

  2. Pingback: Քարվաճառ ներթափանցած Շահբազ Գուլիևն ապօրինի հատել է սահմանը. Արցախի ոստիկանություն | Ռազմ.info

  3. Pingback: Կարմիր Խաչը տեսակցել է ձերբակալված ադրբեջանցի սահմանախախտներին | Ռազմ.info

Մեկնաբանել ԼևոնՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *