Զորակոչիկներին ապօրինաբար տարկետման իրավունք տալու համար ձերբակալվել են պաշտոնատար անձինք

Հայաստանի Հանրապետության քննչական, իրավապահ և օպերատիվ մի շարք ծառայությունների համատեղ աշխատանքի շնորհիվ ձերբակալվել են պաշտոնատար անձինք, ովքեր հիվանդությունների կեղծ ախտորոշումներ տալով պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատել և տարկետման իրավունք են տվել մի շարք զորակոչիկների։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և քննչական ծառայության համատեղ միջոցառումների արդյունքում ձերբակալվել է ինչպես զինվորական, այնպես էլ բուժաշխատողներ։

Նրանց թվում են Թալինի զինվորական կոմիսար, մայոր Տ. Հայրապետյանը, սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի առիթմիայի բաժնի վարիչ, կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Ս. Գրիգորյանը, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի բաժանմունքի վարիչ Ա. Հովհաննիսյանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *