«Ասելսանը» կլանեց էլեկտրոնային համակարգեր արտադրող թուրքական ընկերությանը

Թուրքական «Ասելսան» (Aselsan) ընկերությունը «կուլ է տվել» իր դուստր ձեռնարկություններից ՄիՔԵՍ (MiKES)-ին։ Վերջինս ամբողջովին ձուլվել է «Ասելսանին» և այսուհետ լինելու է նրա մասերից մեկը։

Մինչ այս էլ ՄիՔԵՍ-ի բաժնետոմսերի 96.3 տոկոսը պատկանում էր «Ասելսանին», սակայն այն որպես առանձին ձեռնարկություն էր հանդես գալիս։

ՄիՔԵՍ-ը մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնիկայի արտադրության մեջ։ Այն ստեղծվել է 1987 թվականին և արտադրում է հիմնականում միկրոալիքային էլեկտրոնային համակարգեր։

Թուրքական «Ասելսան» պետական ձեռնարկությունը ստեղծվել է 1975 թվականին։ Այն մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրությունում և համարվում է Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը։

One response to “«Ասելսանը» կլանեց էլեկտրոնային համակարգեր արտադրող թուրքական ընկերությանը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 6-12 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *