ՀՀ ՊՆ-ն մեթոդական աշխատաժողով է անցկացրել

2014-ի հուլիսի 8-ից 10-ը ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների դասախոսների վերապատրաստմանն ուղղված մեթոդական աշխատաժողովը: 

ՀՀ ՊՆ-ն մեթոդական աշխատաժողով է անցկացրել

ՀՀ ՊՆ-ն մեթոդական աշխատաժողով է անցկացրել

Պարապմունքների անցկացման համար Երևան էր ժամանել Պաշտպանական ակադեմիաների և անվտանգային հետազոտությունների ինստիտուտների Գործընկերություն Հանուն Խաղաղության Կոնսորցիումի մեթոդիստների խումբը:

Հավելենք, որ աշխատաժողովին մասնակցում էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, Մարշալ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն, Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտների պրոֆեսորադասախոսական և վերլուծաբանական կազմը:
Եռօրյա համաժողովը միտված էր մասնակիցների միջև փորձի փոխանակման միջոցով պաշտպանական կրթության և ուսուցման բնագավառում նոր մոտեցումների շուրջ փոխներգործող քննարկումների անցկացմանը: Քննարկումների առանցքային թեման հեռավար տարաբաշխված ուսուցման հնարավորությունները պաշտպանական կրթության ծրագրերում ներմուծելն էր:

Քննարկվող հարցերի շրջանակը ներառել է ակտիվ ուսուցման ռազմավարությունը, դասընթացների նախագծման, անցկացման և գնահատման մոտեցումները, մեթոդները, ինչպես նաև ուսումնական նպատակների և վերջնական արդյունքների սահմանումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *