Ադրբեջանի ճանապարհատրանսպորտային ոստիկանության տվյալներով՝ հուլիսի 9-ին երկրի հարավային Մասալլըի շրջանում՝ Ալյաթ-Աստարա ավտոճանապարհի 164-րդ կիլոմետրին, կողաշրջվել է Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան։ Դրա պատճառով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության 2 զինծառայողներ։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության հաղորդագրությանը, ՃՏՊ-ից տուժել է վարորդը՝ ենթասպա Ղահրամանով Ալլահվերդի Վիդադի օղլուն, ինչպես և ուղևորներից մեկը, լեյտենանտ Հուսեյնով Մալիք Էլշադ օղլուն։
Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։
Նկատենք, որ հետևեով ադրբեջանական բաց աղբյուրների տվյալներին՝ ադրբեջանական զինուժը 2014-ի հուլիս ամսվա ընթացքում ունի արդեն 10 վիրավոր:
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հուլիսի 6-12 | Ռազմ.info