ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Պակիստանը պետք է ուշադիր հետևի, որպեսզի իսլամիստ-գրոհայինները այդ երկրի տարածքը չօգտագործեն հարևան երկրների վրա հարձակվելու համար:
Քլինթոնն այդ հայտարարությունն արել է Դելիում՝ ավարտելով երկօրյա այցը Հնդկաստան: Նա նաև հավելել է, որ Վաշիգտոնն ու Նյու-Դեյլին պետք է միասին պայքարեն ահաբեկչության դեմ և այդ նպատակով խորացնեն երկու երկրների ուժային ծառայությունների հարաբերությունները:
Քլինթոնի այցի նպատակն էր հիմք ստեղծել հունիսին Վաշինգթոնում կայանալիք ամերիկա-հնդկական ֆորումի համար: Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը պիտի համոզեր Հնդկաստանին՝ նվազագույնի հասցնել իրանական նավթից կախվածությունը, քանի որ ավելի վաղ Հնդկաստանը չէր միացել Իրանի դեմ հայտարարված ԱՄՆ և Եվրոպայի պատժամիջոցներին, թեպետ և աստիճանաբար սկսեց կրճատել իրանական նավթից կախվածությունը:
Քլինթոնի այցի ժամանակ քննարկվելիք թեմա պետք է դառնար նաև Աֆղասնստանից ամերիկյան զորքերի դուրսբերման հարցը:
Աղբյուր՝ США: Пакистану следует внимательнее следить за боевиками