Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեկնելու են Ստամբուլ՝ ծովային զորավարժությանը մասնակցելու

Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության ծրագրի շրջանակներում սույն թվականի հուլիսի 11-ից մինչև օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները մեկնելու են Ստամբուլ՝Թուրքիայի հետ համատեղ «Բաց ծովային զորավարժություններին» մասնակցելու նպատակով։

Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Այլ մանրամասներ այս պահի դրությամբ չեն հրապարակվել։

Հիշեցնենք, որ 2014-ի հունիսի սկզբին Թուրքիայում վարժանքներ էին անցկացվել Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքմենստանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատների զինծառայողների մասնակցությամբ: Բացի այդ, 2014-ի մայիսին Թուրքիայի զինված ուժերի ռազմածովային դպրոցում անցկացվել է միջազգային մրցաշար, որին մասնակցել են 10 պետությունների ռազմածովային կրթօջախների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ադրբեջանցիներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *