Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է առաջնագծի հատվածում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերի զորամասեր, իսկ թե հստակ որ հատվածում, ադրբեջանական աղբյուրները լռում են:
Համաձայն Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության տվյալների՝ Հասանովին զորամասերի հրամանատարական կազմը տեղեկություններ է հաղորդել ռազմական տեխնիկայի վիճակի, զինծառայողների բարոյահոգեբանական պատրաստվածության աստիճանի, զորամասերում սոցիալ-կենցաղային իրավիճակի վերաբերյալ:
Ըստ աղբյուրի՝ այցի ավարտին Հասանովը հանձնարարականներ է տվել, որոնք նպատակ ունեն բարձրացնել զինծառայողների մարտական պատրաստվածության աստիճանը: