Ռուսաստանում նախագծել են նոր կառուցվածքով ԱԹՍ

Ռուսաստանի սարքավորումների նախագծման կորպորացիան 2014-ի հուլիսի 9-ին Եկատերինբուրգ քաղաքում կայացած «Իննոպրոմ» ցուցահանդեսի ժամանակ ցուցադրել է նոր նախագծման անօդաչու թռչող սարք, որի գլխավոր առանձնահատկությունը ավանդական շասիի փոխարինումն է օդաբարձիկով: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը:

Չիրկա ԱԹՍ-ն Եկատերինբուրգի ցուցահանդեսին

Չիրոկ ԱԹՍ-ն Եկատերինբուրգի ցուցահանդեսին

Չիրոկ (ռուս.՝ Чирок) անվանումը ստացած անօդաչուի տեղադրումն օդաբարձիկի վրա հնարավորություն է տալիս կատարել թռիչք և վայրէջք գործնականում գրեթե ցանկացած մակերևույթի՝ այդ թվում նաև ջրի ու ձյան վրա:

Հայտնի է, որ անօդաչուն արդեն իսկ անցել է անհրաժեշտ բոլոր փորձարկումներն ու այժմ պատրաստ է հանդես գալ որպես ամբողջությամբ պատրաստի մշակում: Չնայած դրան, սակայն, դեռևս հայտնի չէ, թե արդյոք պաշտպանության նախարարությունը հետաքրքրված է այս թռչող սարքով: Ամեն դեպքում, հաշվի առնելով Չիրոկի շահագործման լայն հնարավորությունները, շատ հավանական է, որ առաջիկայում դրանով հետաքրքրվեն ինչպես զինվորականներն, այնպես էլ ուժային մյուս կառույցներն ու արտակարգ ծառայությունները:

Չիրոկ անօդաչու թռչող սարքը կշռում է 700 կգ և կարող է օդ բարձրացնել մինչև 300 կգ-անոց բեռ: Նախագծողների հավաստիացմամբ, այն կարող է համալրվել նաև սպառազինությամբ՝ այդ թվում ռումբերով և տարբեր նշանակության հրթիռներով: Թռչող սարքի թռիչքի առաստաղը 6 000 մետր է, իսկ հեռավորությունը՝ 2 500 կմ:

Հավելենք, որ ներկայումս Ռուսաստանի զինված ուժերում, ուժային կառույցներում ու այլ ծառայություններում շահագործվում է տարբեր տեսակի և նշանակության ընդհանուր առմամբ շուրջ 500 անօդաչու թռչող սարք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *