Գյումրու ռուսաստանյան ռազմաբազայում կապի նոր համակարգեր են ստացել

Գյումրու ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի կապավորները Գյումրու մոտ տեղակայված Կամխուդ ու Ալագյազ զորավարժարաններում մասնակցում են վարժանքների, որոնց ընթացքում ծանոթանալու են կապի նորագույն համակարգերի: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Ռազմաբազայի զինծառայողները փորձարկում են կապի նորագույն «Բելոզեր» («Белозер») ու «Լիվեն» («Ливень») համակարգեր, որոնք ռազմաբազան ստացել է վերջերս:

ՌԴ ԶՈւ կապավոր

ՌԴ ԶՈւ կապավոր

Եռօրյա դաշտային վարժանքների ընթացքում ռազմաբազայի կապի ստորաբաժանումների շուրջ 200 զինծառայողներ կմասնակցեն 100-կիլոմետրանոց երթին, որը կանցնի բարձրլեռնային կտրատված տեղանքով ու բարձր ջերմաստիճանի պայմաններում:

Երթի ընթացքում կապավորները կընտրեն կապի համակարգերի բացազատման տեղանքը, բոլոր բաժանորդների համար կփռեն լարային կապի գծեր ու արբանյակային կապի միջոցով կապ կհաստատեն 100 կմ հեռավորության վրա:

Նոր կապի համակարգերի շնորհիվ կապի ապահովումը ավելի հեշտ է դարձել այն պատճառով, որ դրանք աշխատում են արբանյակային կապի միջոցով: Բացի այդ նախատեսված է, որ այս կապի համակարգերին առաջիկայում ավելանալու է նաև Ռ-419Լ1 ռադիոռելեային կայան, որն իրականացնելու է ազդանաշանների փոխանցում երկու հեռավոր կապի կայանների միջև: Ռադիոռելեային կայանը հնարավորություն կունենան աշխատել նաև ռուսաստանյան ԳԼՕՆԱՍՍ նավիգացիոն համակարգի հետ, որով կկարողանա ներկայացնել իր ճիշտ տեղադրությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *