Թուրքիայում փորձում են տեղում ստեղծել կապի արբանյակ

Թուրքիան շարունակում է աշխատանքները տեղական Türksat 6A (Թյուրքսաթ 6Ա) արբանյակի ստեղծման ուղղությամբ։

Թուրքիայում արտադրվող առաջին արբանյակը կապի է, այն կիրառվելու է նաև ռազմական նշանակությամբ, տեղեկացնում է Defense News ռազմական հանդեսը։

Նախագիծը գնահատվում է շուրջ 250 մլն ամերիկյան դոլար։ Այն իրականացնում է թուրքական «Թյուբիթաք» ընկերությունը տեղական «Հավելսան» և «Ասելսան» ընկերությունների հետ, որոնք մասնագիտացած են ռազմական նշանակության արտադրության մեջ։

Աղբյուրը չի նշում, թե երբ են պատրաստվում թուրքերը ուղեծիր դուրս բերել տեղական արտադրության կապի արբանյակը և ինչ արտասահմանյան ընկերություններ են աշխատում։

Թուրքիայում նպատակ ունեն նաև առաջիկայում ստեղծել արբանյակների արձակման կայան։

Նշենք, որ այս տարվա փետրվարին Türksat 4А կապի արբանյակը, որը Ճապոնիան պատրաստել էր Թուրքիայի պատվերով, ղազախական Բայկոնուր տիեզերական արձակման կայանից ռուսաստանյան հրթիռ կրիչով դուրս է բերվել ուղեծիր։

Turksat 4A հանձնման արարողությունը

Պրոտոն-Մ հրթիռ-կրիչով ուրքական արբանյակի ուղեծիր դուրսբերումը հաջող է ընթացել։

Թուրքիայի համար արբանյակը պատրաստել է ճապոնական Mitsubishi Electric ընկերությունը, աշխատանքներին մասնակցել են նաև թուրք մասնագետները։ Արբանյակի ստեղծման աշխատանքները մեկնարկել էին 2011 թվականին։

Ներկայում ճապոնական կողմի հետ շարունակվում է Türksat 4B արբանյակի կառուցումը, որը կարող է տիեզերք արձակվել 2014 թվականի ընթացքում։

Թուրքիան իր առաջին հետախուզական արբանյակը՝ Rasat-ը, ուղեծիր է դուրս բերել 2011 թվականին։ 2012-ի դեկտեմբերին Չինաստանի «Ժիուգուան» բազայից արձակվել է «Գյոքթյուրք-2» արբանյակը, որը նույնպես ռազմական բնույթի խնդիրներ է լուծում։

2 responses to “Թուրքիայում փորձում են տեղում ստեղծել կապի արբանյակ

  1. Pingback: Թուրքիայում փորձում են տեղում ստեղծել կապի արբանյակ Ռազմ.info | Armday

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 6-12 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *