Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ Հաշիմլի Բահրամ Մաղերամ օղլուն, Մամեդով Օրհան Ալլահվերդի օղլուն և Աղալարազադե Ռահիմաղա Ասքեր օղլուն արկերի հետ անզգույշ վարմունքի հետևանքով վիրավորվել են հուլիսի 8-ին Ադրբեջանում ընթացող զորավարժությունների ժամանակ։
Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ զինծառայողների ստացած վնասվածքները թեթև են, առաջին բուժօգնության ցուցաբերումից հետո նրանց տեղափոխել են Գանձակի հոսպիտալ։ Ներկայումս նրանց իրավիճակը գնահատվում է բավարար։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան զինվորականների և զինուժի հրամանատարական կազմի ներկայությամբ հուլիսի 7-ին մեկնարկել է օպերատիվ մարտավարական զորավարժություն։ Զորավարժություններին մասնակցում է 10 հազար զինծառայող, ավելի քան 300 միավոր զրահատեխնիկա, մոտ 100 միավոր հրետանի, 20 ինքնաթիռ, ավելի քան 15 միավոր ՀՕՊ համակարգ։
Նկատենք, որ հետևեով ադրբեջանական բաց աղբյուրների տվյալներին՝ ադրբեջանական զինուժը 2014-ի հուլիս ամսվա ընթացքում ունի արդեն 8 վիրավոր:
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հուլիսի 6-12 | Ռազմ.info