Ուկրաինայում ներկայացրել են սեփական նախագծման ԱԹՍ

Ուկրաինայում հանդիսավոր արարողությամբ ներկայացվել է երկրի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագծած Ժուրավլ (կռունկ) հետախուզական անօդաչու թռչող սարքը։ Նախագծողները վստահ են, որ անօդաչուն շատ կարճ ժամանակում ոչ միայն կընդունվի շահագործման սեփական զինված ուժերում, այլև կարտահանվի այլ երկրներ ևս։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի արդյունաբերական տեղեկատվական պորտալը։

Ժուրավլ ԱԹՍ-ն

Ժուրավլ ԱԹՍ-ն

Արտաքնապես Ժուրավլը նման է ամերիկյան RQ-11 Raven փոքր դասի հետախուզական անօդաչուին, սակայն ի տարբերություն վերջինիս, ուկրաինական արտադրանքն իր չափերով անհամեմատ մեծ է։

Նախագծով ի սկզբանե նախատեսված է անօդաչուն կիրառել տեղանքի ուսումնասիրման և հակառակորդի թիկունքում հետախուզական թռիչքների իրականացման համար, սակայն հետագայում հնարավոր է Ժուրավլի առջև դրված խնդիրների շրջանակի ընդլայնում, ինչի արդյուքնում հնարավոր կլինի իրականացվել նաև փոքր ստորաբաժանումների օպերատիվ ուղղորդում և հրետանային կրակի կառավարում։

Արտադրողների հավաստմամբ, T-աձև անօդաչուի թռիչքի առաստաղը 7 000 մետր է, ինչը, նկատենք, բավական բարձր ցուցանիշ է փոքր դասի թռչող սարքերի համար։ Ժուրավլի կառավարման հեռավորությունը շուրջ 10 կմ է, այն կարող է անդադար օդում մնալ մինչև 60 րոպե։ Սարքի մեկ միավորի գինը շուրջ 21 000 ամերիկյան դոլար է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *