ՊԲ-ն հերքում է առաջնագծում հայկական կողմից զոհ ունենալու մասին լուրը

Այսօր՝ հուլիսի 7-ին, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, իբր «հայ-ադրբեջանական սահմանի Ֆիզուլու հատվածում հայկական կողմը կրակել է ադրբեջանական Շուքյուրբեյլի գյուղի վրա։ Փոխհրաձգության հետևանքով զոհվել է հայկական զինուժի զինծառայող»։

Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հերքեցին ադրբեջանական կողմի տարածած լուրը՝ նշելով, որ այն ամբողջովին ապատեղեկատվություն է։

«Հայ-ադրբեջանական սահմանին այսօր նշանակալից որևէ միջադեպ չի եղել, ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է»,- նշեցին Պաշտպանության բանակում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *