ՌԴ դիպուկահարները լավագույնն են ճանաչվել Եվրոպայում

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ)՝ Կրասնոդարի երկրամասի «Ա» («Ալֆա») ջոկատի մարտիկները լավագույնն են ճանաչվել Չեխիայում անցկացվող Եվրոպայի դիպուկահարների առաջնության ժամանակ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Ռուսաստանցի դիպուկահար

Ռուսաստանցի դիպուկահար

Առաջնությանը, Ռուսաստանի անձնակազմից բացի, մասնակցել են նաև Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի ու այլ երկրների անձնակազմեր: Ռուսաստանցի հատուկջոկատայինները լավագույնն են ճանաչվել շուրջ 20 երկրների մոտ 50 թիմերի պայքարում:

Առաջնության ռուսաստանցի մասնակիցները գոհ են եղել մրցույթի կազմակերպվածության աստիճանից ու նշել են, որ շատ բարդ վարժություններ էին նախապատրաստվել հատուկ այս մրցույթի համար:

Վարժությունների բարդության պատճառներից մեկն այն էր, որ հրաձիգները անմիջապես վարժության կատարումից առաջ էին իմանում դրա կատարման պայմանները: Կրակելու համար հրաձիգներին տրվել էին կարճ ժամկետներ, իսկ հենց թիրախների խոցման հատվածները շատ փոքր էին ու դժվար նկատվող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *