Ադրբեջանի ՊՆ-ն չի խրախուսում նամազը դիրքերում

Վերջին շրջանում ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուրեր էին տարածել, որ Ադրբեջանի զինված ուժերի զորամասերում արգելվում է նամազ անել՝ աղոթել, բացի այդ արգելվում է կրոնական մի շարք արարողություններ, ինչն էլ հանգեցրել է զինծառայողների դժգոհությանը։ 

Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է տեղեկությունը՝ հավաստիացնելով, թե խոսքը ոչ թե բոլոր զորամասերի, այլ առաջնագծի ու դիրքերի մասին է։

Մուսուլման զինծառայողը նամազ անելիս

Մուսուլման զինծառայողը նամազ անելիս

Հաղորդագրության մեջ շեշտվում է. «Դիրքերում բարդ ռելիեֆային պայմաններ են, զինծառայողները թշնամու հետ դեմ առ դեմ կանգանծ են, ուստի ամեն պահ պետք է զգոն լինել։ Այդ պատճառով էլ ցանկալի չէ նամազ անել դիրքերում։ Սակայն սահմանափակումը պետք է դիտարկել ոչ թե արգելք, այլ մարտական հերթապահության պահանջներից դրդված առանձնահատկություն»։

Հավելենք, որ մուսուլմանական աղոթքի արարողությունը՝ նամազը, սովորաբար կատարվում է օրը 5 անգամ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *