Մեծ Բրիտանիայի ամենամեծ ավիակիրը կրելու է Եղիզաբեթ II թագուհու անունը (վիդեո)

Հուլիսի 4-ին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ Երկրորդը Շոտլանդիայում մասնակցել է երկրի ամենամեծ ավիակիր նավի՝ իր անունով անվանակոչման արարողությանը, որի ժամանակ էլ վիսկիի շիշը խփել է նավին՝ ի նշան հաջողության։

Queen Elizabeth ավիակիր նավը կառուցման ժամանակ

Queen Elizabeth ավիակիր նավը կառուցման ժամանակ

Այս մասին հայտնում է Defense News պարբերականը։

Ավիակիրը կառուցվում է դեռևս 2009 թվականից։ Նախատեսված է, որ 2016-ից այն կսկսի փորձարկումներ անցնել։ 2018 թվականին, ինչպես նախապես հայտարարվում է, համալրվելու է հինգերորդ սերնդի F-35B կործանիչներով և CH-47F Chinook ուղղաթիռներով։ Իսկ ահա 2020 թվականին այն վերջապես կազմ պատրաստ կհանձնվի շահագործման։

Հավելենք, որ Մեծ Բրիտանիան 2011 թվականից կառուցում է նաև նմանատիպ երկրորդ նավը՝ «Փրինս օֆ Ուելս» (անգլերեն՝ Prince of Wales)։

Նշենք, որ այս նավը ամենամեծ ավիակիրն է լինելու Մեծ Բրիտանիայի պատմության մեջ։ Ավիակրի կառուցման համար տրամադրվել է 10.6 մլրդ ամերիկյան դոլար։

Ավիակրի ջրատարողությունը 65 հազար տոննա է։ Երկարությունը 284 մետր է, լայնությունը՝ 73, իսկ բարձրությունը 56։

Տեղեկացնենք, որ վերջին շրջանում քննարկվում էր, թե ինչ է անելու այդքան մեծ ավիակիրը Մեծ Բրիտանիան, երբ ջրային տարածքներում չունի այդքան մեծ գերիշխանություն։ Սակայն բրիտանացիները վստահ են, որ այն ապահովելու է երկրի անվտանգությունն ու կարևոր դեր է ունենալու Մեծ Բրիտանիայի պատմության մեջ։

One response to “Մեծ Բրիտանիայի ամենամեծ ավիակիրը կրելու է Եղիզաբեթ II թագուհու անունը (վիդեո)

  1. Pingback: Եղիզաբեթ II թագուհու անունը կրող ավիակիրը ջուրն է իջեցվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *