ՌԴ-ն և ՆԱՏՕ-ի ուժերը Սև ծովում միևնույն ժամանակ զորավարժություններ են անցկացնում

Հուլիսի 4-ին Սև ծովի՝ ՌԴ-ին պատկանող ջրային տարածքներում մեկնարկել էին ՌԴ Սևծովյան նավատորմի զորավարժությունները, որոնց ընթացքում արդեն հուլիսի 7-ին հարվածային նավախմբերին հաջողվել է խոցել պայմանական հակառակորդի ռազմանավերը։ 

ՌԴ-ին պատկանող ջրային տարածքներում մեկնարկել էին ՌԴ Սևծովյան նավատորմի զորավարժությունները

ՌԴ-ին պատկանող ջրային տարածքներում մեկնարկել էին ՌԴ Սևծովյան նավատորմի զորավարժությունները

Ինչպես ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանը հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, զորավարժություններն ընթանում են Սևծովյան նավատորմի հրամանատար, ծովակալ Ալեքսանդր Վիտկոյի գլխավորությամբ։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ միևնույն ժամանակ՝ հուլիսի 4-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, Սև ծովում ընթանում են միջազգային «Բրիզ-2014» ռազմածովային վարժանքները։ Դրանց մասնակցում են ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի ՌԾՈւ նավերը։ Ընդ որում, սույն վարժանքներին կիրառվում են ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական հակաականային խմբի 4 նավեր, ԱՄՆ պարեկային ինքնաթիռներ։ Նկատենք, որ ՌԴ-ում հայտնի ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն ՆԱՏՕ-ի այս զորավարժություններն անվանել է «ՌԴ-ի դեմ ուղղված ռազմական շանտաժ»։

Վերադառնալով ռուսաստանյան սևծովյան վարժանքներին, նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ «Շտիլ» փոքր հրթիռային նավը, 2 միավոր «Ռ-109» և «Ռ-239» հրթիռային կատերները հաջողությամբ համատեղ հրթիռային հարվածներ են հասցրել պայմանական թիրախներին։ Այս հարվածների ընթացքում օդային աջակցություն են ցուցաբերել Սևծովյան նավատորմին պատկանող Սու-24 ճակատային ռմբակոծիչները։ Ընդհանուր առմամբ, վարժանքների այս փուլին մասնակցել է 20 միավոր նավ ու կատեր, 20 ինքնաթիռ և ուղղաթիռ, որոնք պատկանում են ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *