ՊԲ հրամկազմը Հադրութում ծառայողական խորհրդակցություն է անցկացրել

Հուլիսի 4-ին Պաշտպամության բանակի  հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ Հադրութ քաղաքում կայացել է արտագնա ծառայողական խորհրդակցություն, որը նվիրված էր ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում իրականացված և իրականացվող գործընթացների քննարկմանը:

Խորհրդակցություն ՊԲ-ում

Խորհրդակցություն ՊԲ-ում

Խորհրդակցության ժամանակ միավորման հրամանատարը ներկայացրել է ենթակա զորամասերում և առանձին ստորաբաժանումներում կատարված աշխատանքների ընդհանուր բնութագիրը, ապա անդրադարձել առկա հիմնախնդիրներին և առաջարկել դրանց լուծման ուղիները:

Քննարկվող հարցերի շուրջ իրենց նկատառումները ներկայացրել են նաև զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարներն ու համապատասխան ուղղությունների պատասխանատուները:

Ծառայողական խորհրդակցությունն ամփոփիչ խոսքով  եզրափակվել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: ՊԲ հրամանատարը ներկաների ուշադրությունը հրավիրել է խորհրդակցության ընթացքում հնչած թերացումների վերացման և տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների անթերի իրականացման վրա: Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը  կարևորել է բանակի վարչության աշխատանքը տեղերում, որը պետք է կրի ինչպես վերահսկողական, այնպես էլ օժանդակող բնույթ, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *