Ուկրաինայի հարավ-արևելքում առաջին անգամ ապրիլի կեսերից, ինչ սկսվել է զինված հակամարտությունը, ուժայինների հաջողվել է բեկում մտցնել։ Ապստամբները ստիպված են եղել լքել Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքները, որը համարվում էր ռուսամետ մարտիկների միջնաբերդը։
Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։
21։20-Հարավ-արևելքում հակաահաբեկչական գործողությունն իրականացնող շտաբից լրատվամիջոցներին հայտնել են, որ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, թե Լուգանսկում հարկադիր վայրէջք է կատարել, այնուհետև ապստամբների ձեռքում հայտնվել Սու-25 գրոհիչ։
19:10-Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության նախարարը լրատվամիջոցներին հայտնել է՝ որ ապստամբների տրամադրության տակ է հայտնվել Սու-25 գրոհիչ, որը կատարել էր հարկադիր վայրէջք։ Տեղեկատվության հավաստիությունը դեռևս հաստատված չէ։
18։00-Ուկրաինայի պետական գանձարանի ղեկավար Տատյանա Սլյուզը հայտարարել է, որ դադարեցվում են Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում պետվճարումների իրականացումը՝ մինչև կանցկացվի ստեղծված իրավիճակի վերագնահատում։
16:45-ուկրաինական «Կրեդոբանկ» և «Ֆինանսովայա ինիցիատիվա» բանկերը հայտարարել են, որ առժամանակ դադարեցնում են Դոնեցկի և Լուգանսկի իրենց մասնաճյուղերի աշխատանքը՝ կապված ռազմական գործողությունների ինտենսիվ բնույթի ընդունման հետ։
15:10-Լուգանսկի շրջանի Անտրացիտ բնակավայրում անհայտ անձինք ապամոնտաժել են որպես Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիր ծառայող Տ-34 տանկը։ Նշենք, որ վերջին շրջանում սա բավական տարածված երևույթ է Լուգանսկի և Դոնեցկի ապստամբների շրջանում, ովքեր չունենալով զրահատանկային լուրջ միջոցներ, վերանորոգում ու շահագործում են որպես հուշարձան ծառայող Տ-34 և ԻՍ-3 տանկերը։
14:35-ՌԴ Հանրային Պալատը հանդես է եկել նախաձեռնությամբ, որով առաջարկել է դիմել միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ կոչ անելով ամբողջությամբ մեկուսացնել Ուկրաիանան՝ հարավ-արևելքում իրականացվող պատժիչ գործողությունների համար, որոնց ընթացքում զոհվում են զգալի թվով խաղաղ բնակիչներ։
13։50- Ռուսաստանում ապաստան է խնդրել Ուկրաինայի՝ 20 հազարից ավել քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում են ռուսաստանյան աղբյուրները
11։15- Գիշերը Կիևի Մայդանում փոխհրաձգություն է եղել, ինչի հետևանքով վիրավորներ կան։ Ուկրաինական ներքին գործերի նախարարության տվյալներով 4 մարդ է վիրավորվել։ Միջադեպի մանրամասները ճշտվում են։ Մայդանում նշում են, թե կատարվածը սադրանք է։
11։11- Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը հայտարարել է, թե իրենց հաջողվել է վերացնել Սլավյանսկից նահանջող ապստամբների զինտեխնիկայի հիմնական մասը։ Ըստ ուկրաինացի նախարարի՝ ոչնչացվել է զրահատեխնիկան, որն էլ նա բնութագրել է որպես ապստամբների սպառազինության «առանցք»։