Ռազմաշաբաթ. Թուրքիա. հունիսի 29-հուլիսի 5

Թուրքական նավախումբը եկարատև նավարկությունից հետո վերադարձել է, ՆԱՏՕ-ի և Թուրքիայի մասնակցությամբ զորավարժություն` Սև ծովում, թուրքական զինուժի անձնակազմի թիվն է հրապարակվել.

HISAR-A

HISAR-A

” Թուրքիայի զինված ուժերի «Բարբարոս» նավախումբը, որը մարտից երկարատև նավարկման էր դուրս եկել աֆրիկյան երկրներով, հունիսի 27-ին վերադարձել է Թուրքիա, որտեղ նավաստիներին ընդունել են հանդիսավոր արարողությամբ։ Թուրքական ռազմանավերը մարտի 17-ին սկսված նավարկության ընթացքում այցելել են 24 երկրներ և 25 նավահանգիստներ։

” Հուլիսի 4-ից 13-ը Բուլղարիան ընդունելու է Սև ծովում անցկացվող խոշոր Breeze-2014 ռազմածովային զորավարժությունը, որին մասնակցում են Թուրքիան, Միացյալ Նահանգները, Հունաստանը, Իտալիան, Ռումինիան, ՆԱՏՕ-ի ռազմանավերն ու ստորաբաժանումները։

” Հուլիսի 1-ին Հունաստանի ռազմաօդային ուժերի C-27J բեռնատար ինքնաթիռն ուսումնական թռիչքի ժամանակ 4 անգամ ընդհանուր 4,5 րոպե ժամանակով հայտնվել է Թուրքիայի օդային տարածքում։ Վերջին շրջանում Թուրքիան հաճախ է մեղադրում հույներին իր օդային և ջրային սահմանները խախտելու, ինչպես նաև թուրքական ռազմական ինքնաթիռների թռիչքները խանգարելու համար։

”  Ֆրանսիայում անցկացված Eurosatory-2014 ռազմական ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է թուրքական «Ռոքեթսան» (Roketsan) ընկերության արտադրած փոքր հեռահարության հրթիռի նմուշը։ Թուրքիան ներկայում աշխատում է HISAR-A (ՀԻՍԱՐ-Ա) անունը կրող փոքր և միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրի նախագծի վրա, որի համար նախատեսված հրթիռն էլ ներկայացվել է ցուցահանդեսին։

” Թուրքիայի զինված ուժերը հրապարակել են հուլիսի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալները։ Ըստ այդմ, թուրքական զինուժի ընդհանուր անձնակազմը շուրջ 675 հազար մարդ է։ Հունիսի սկզբի համեմատ թուրքական զինուժի անձնակազմի թվաքանակը ավելացել է շուրջ 4 հազարով, ինչն արդյունք է ժամկետային զինծառայողների թվի ավելացման։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *