Դյուրակիր հատուկ համակարգիչ՝ ՌԴ զինված ուժերի կարիքների համար

Ռուսաստանի զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ առաջիկայում հնարավոր է ստանան հայրենական արտադրության դյուրակիր համակարգիչներ, որոնք իրենց մի շարք բնութագրերով հատուկ հարմարեցված են բանակի կարիքներին։ Այս մասին ռուսաստանյան «Ռիա-Նովոստի» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է ինֆորմատիկայի և կառավարման համակարգերի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Դմիտրի Պետրովը։

Դյուրակիր համակարգիչ

Դյուրակիր համակարգիչ

Նա նշել է, որ ռուսաստանյան նախագծման դյուրակիր համակարգիչն աշխատելու է հենց տեղական մշակման օպերացիոն համակարգով։ Պետրովը պատմել է նաև մի շարք այլ լուծումների մասին, որոնք թույլ կտան բացառել դյուրակիր համակարգչից (պլանշետ) տեղեկատվության անցանկալի արտահոսքը։

Նախ նշենք, որ ներկայումս մի շարք պետություններ իրենց զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ աստիճանաբար սկսկում են համալրել տարբեր տեխնոլոգիաներով, ինչի շրջանակներում էլ զինծառայողներին տրվում են հատուկ նախագծման դյուրակիր համակարգիչներ։ Դրանցից շատերը տեղեկատվության արտահոսքից խուսափելու համար զուրկ են կապի այնպիսի տեխնոլոգիաներից, ինչպիսիք են օրինակ Bluetooth-ը, WiFi-ն ու այլ միջոցները։

Իսկ Ռուսաստանում ահա խնդրին մոտեցել են այլ տեսանկյունից՝ որոշելով ոչնչով չսահմանափակել օգտագործողին, իսկ տեղեկատվության արտահոսքը կանխելու համար դյուրակիր համակարգիչն օժտել են հատուկ կոճակով, որն ամբողջությամբ անջատում է տեղեկատվության փոխանակման սարքավորումները՝ ներառյալ տեսախցիկը, համացանցին միանալաու WiFi և 3G մոդեմներն, ինչպես նաև Bluetooth-ը։

Պետրովը տեղեկացրել է նաև, որ ներկայումս համագործակցությունն ակտիվ փուլում է պաշտպանության նախարարության հետ, սակայն տեսականորեն ուժային բոլոր կառույցներն էլ ունեն այս համակարգչի կարիքն ու առաջիկայում պատվիրատուների ցանկը հնարավոր է ընդլայնվի։

Նշենք, որ գիտահետազոտական ինստիտուտի նախագծած դյուրակիր համակարգիչն ունի 1 ԳՀց հաճախականությամբ աշխատող երկմիջուկ պրոցեսոր, 1 ԳԲ օպերատիվ հիշողություն, 0.3 և 5 մեգապիքսելանոց 2 տեսախցիկ՝ համապատասխանաբար դիմային և հիմնական նկարահանումների համար։ Դյուրակիր համակարգիչն ունակ է մինչև 30 րոպե տևողությամբ աշխատել նաև ջրի տակ՝ մինչև 1 մետր խորության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *