Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հունիսի 29-հուլիսի 5

9 զոհ, 17 վիրավոր՝ ադրբեջանական զինուժի հունիսյան կորուստները: Սահմանապահ զինծառայողը մահացել է էլեկտրահարությունից: 3 վիրավոր «հայկական գնդակից»: Ֆրանսիան ադրբեջանական արբանյակ է դուրս բերել ուղեծիր:

Տուժած զինծառայողը

Տուժած զինծառայողը

Հունիսի 30-ին հերթական արտակարգ պատահարն է գրանցվել Ադրբեջանի զինված ուժերում։ Տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել առաջնագծի հատվածի զորամասերից մեկի զինծառայողը։

-Ադրբեջանի ՊՆ զորամասերիցվ մեկում շարքային Յաշար Ախադզադեն իր ծառայակից Իլքին Մուսթաֆաևի հետ վիճաբանության ժամանակ մետաղյա իրով հարվածել է վերջինիս։ Մուսթաֆաևը ստացված վնասվածքների մահացել է։ 

Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի հունիսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է զոհի և 17 վիրավորի մասին։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող, Ադրբեջանի հյուսիսային Զագաթալայի շրջանի սահմանապահ ուղեկալում ծառայություն անցնող, 1995-ին ծնված Իսքենդերով Շամսեդին Նարիման օղլուն մահացել է անվտանգության կանոնների խախտման հետևանքով։

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ «հայկական գնդակից» առաջնագծի հատվածում վիրավորվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, 1996-ին ծնված Մամեդով Էլսեվար Հասան օղլուն։

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ սույն թվականի հուլիսի 3-ի երեկոյան ժամերին «հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով» վիրավորվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1995-ին ծնված Հասանով Նուրլան Ազեր օղլուն:

Բացի այդ, Ադրբեջանի ՊՆ-ի փոխանցմամբ կրկին «հայկական գնդակից» հուլիսի 4-ին վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Նագիև Անար Թալիբ օղլուն՝ ծնված 1989-ին: Նա զորակոչվել էր Ղազախի շրջանից: Նրա վիճակը գնահատվում է ստաբիլ ծանր:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Էլնուր Բահթիյար օղլու Մուրադովն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել ու վիրավորել է իր ծառայակից Վուրղան Մայիս օղլու Ալիևին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում ԶՈւ զինծառայող Սեյմուր Հուսեյնովը վեճի պատճառով դանակահարել է իր ծառայակից Հաբիլ Բայրամովին:

-Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալությունն (ANAMA) ավարտել է Վրաստանի հետ սահմանին՝ Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում տեղակայված Ջեյանչել անունը կրող վայրի ականազերծման նախագծի առաջին փուլը:

Ֆրանսիական Airbus Defence and Space ընկերությունը սույն թվականի հունիսի 30-ին Երկրի ուղեծիր է դուրս բերել ադրբեջանական «Ազերկոսմոս» ԲԲԸ-ին պատկանող արբանյակը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այս հետախուզական արբանյակը կարող է կիրառվել մոտ 10 տարի։

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հուլիսի 1-ին, ընդունել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության սպառազինության գլխավոր վարչության՝Եվրոպայի և Հարավային Ամերիկայի գծով ղեկավարի տեղակալ Ժան Քրիստոֆ Նուրոնին։

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա՝ ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի՝ հուլիսի 4-ին կայանալիք հերթական նիստին մասնակցելու նպատակով։

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանով աշխատանքային հանդիպում է ունեցել Նախիջևանի «առանձին համազորային բանակի» հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության աշխատակիցները։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *