Ռուսաստանի զորակոչային հանձնաժողովները որոշում են ընդունել զորակոչել 153 հազար ռուսաստանցի երիտասարդի։ Այդ թիվը նախատեսված պլանի 99 տոկոսն է։
Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Ինչպես հաղորդել են պաշտպանական գերատեսչությունից զորամասեր են ուղարկվել արդեն շուրջ 120 հազար երիտասարդի։
Հավելենք, որ գարնանային զորակոչի մեկնարկի հետ սկսել է աշխատել ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի թեժ հեռախոսագիծը, որտեղ ստացվել է 280 հեռախոսազանգ։
Ռուսաստանում գարնանային զորակոչը մեկնարկել է ապրիլի մեկին և կավարտվի հուլիսի 15-ին։ Այդ ժամանակահատվածում ՌԴ ԶՈւ-ն և մյուս ուժային կառույցները կհամալրվեն 154 հազար զինծառայողով։
Հավելենք, որ ՌԴ-ն իր բանակը համալրում է խառը սկզբունքում, այսինքն՝ ինչպես պարտադիր զորակոչով, այնպես էլ պայմանագրային հիմունքներով։ Պարտադիր զինվորական ծառայությունը 1 տարի է, զորակոչվում են 18-27 տարեկան երիտասարդները։
Pingback: Անհատական էլեկտրոնային քարտեր՝ ՌԴ ԶՈւ զորակոչիկներին | Ռազմ.info
Pingback: Անհատական էլեկտրոնային քարտեր՝ ՌԴ ԶՈւ զորակոչիկներին | Ռազմ.info