ՀՀ ԶՈւ զինծառայողներ են պարգևատրվել

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք զինծառայողներ տարբեր մեդալներով են պարգևատրվել։ 

ՀՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի և անձնական խիզախության համար պարգևատրվել են՝

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝

Վարդգես Լենդրուշի Մարգարյանը, զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ

Հայկազ Յուրիկի Ղազարյանը,զորամասի ծառայության պետ, փոխգնդապետ

Արիության մեդալով՝

Ալեքսանդր Արշակի Ցականյանը, զորամասի հրամանատար, գնդապետ

Մարտական ծառայության մեդալով՝

Ռոմիկ Ռուբենի Սարգսյանը,զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *