Լյուքս Ստեփանյանին սպանողը դատապարտվեց 17 տարի ազատազրկման

Հուլիսի 4-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց և 17 տարվա ազատազրկման դատապարտեց ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան համար մեղադրվող, նրա ծառայակից Դավիթ Խաչատրյանին։

Այս մասին հայտնում է հայաստանյան News.am լրատվական կայքը։

Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը՝ 17 տարուց 13-ը Լյուքս Ստեփանյանի սպանության համար է, 4-ն էլ՝ նրա մյուս ծառայակից Հրաչյա Սարգսյանին հասցրած հրազենային ծանր վնասվածքի համար։

Հայտնի է, որ մեղադրողը պահանջել էր 18 տարվա ազատազրկում։

Դավիթ Խաչատրյանը մինչև վերջ պնդել է, որ պատահմամբ է սպանել ընկերոջը՝ կատակ անելիս։

Հիշեցնենք, որ 2013-ի մայիսի 15-ին ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել էր, ինչի հետևանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում:

One response to “Լյուքս Ստեփանյանին սպանողը դատապարտվեց 17 տարի ազատազրկման

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հունիսի 29-հուլիսի 5 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *