«Cassidian» ընկերությունը, որը «EADS»-ի (European Aeronautic Defence and Space Company) ռազմական բաժանմունքն է Իսպանիայի ռազմաօդային ուժերին է հանձնել 300-րդ սերիական «Եվրոֆայթեր» կործանիչը։ «Եվրոֆայթեր» կործանիչներն արտադրվում են «Eurofighter GmbH» կոնսորցիումի կողմից, որի մեջ մտնում են «EADS»-ն, «BAE Systems»-ը և «Alenia Aeronautica»-ն։
Սերիական արտադրության 300 «Եվրոֆայթերներից» 90-ը գնել է Մեծ Բրիտանիան (այդ թվում` 20 երկտեղանի), 76-ը` Գերմանիան (այդ թվում` 20 երկտեղանի), 58-ը` Իտալիան (այդ թվում` 12 երկտեղանի), 37-ը` Իսպանիան (այդ թվում` 9 երկտեղանի), 24-ը` Սաուդյան Արաբիան (այդ թվում` 6 երկտեղանի) և 15-ը` Ավստրիան։
Մարտավարա-տեխնիկական բնութագրերը
- Անձնակազմ` 1 կամ 2 մարդ
- Երկարությունը` 15.96մ
- Թևերի բացվածքը` 10.95մ
- Բարձրությունը` 5.28մ
- Թևի մակերեսը` 50 մ²
- Դատարկ ինքնաթիռի զանգվածը` 11000կգ
- Սարքավորված ինքնաթիռի զանգվածը` 15550կգ
- Թռիչքային առավելագույն զանգվածը` 23500կգ
- Վառելիքի զանգվածը` 4000կգ (ներքին բաքերում)
- Առավելագույն արագությունը բարձրության վրա` 2Մախ*
- Առավելագույն արագությունը մակերևույթի վրա` 1.2Մախ*
- Գործողության շառավիղ որպես կործանիչ` 1389կմ
- Գործողության շառավիղ որպես հարվածային ինքնաթիռ` 601կմ
- Գործնական առաստաղ` 18300մ
- Ուղղաձիգ արագություն` >315մ/վ
«Եվրոֆայթերը» զինված է մեկ հատ 27մմ «Մաուզեր ԲԿ-27» ավիացիոն թնդանոթով և իր 13 կախոցների վրա կարող է կրել գոյություն ունեցող և նախագծվող հրթիռների ու ռումբերի մեծ տեսականի։
Աղբյուրը։
______
* Մեկ Մախը գազային միջավայրում շարժվող օբյեկտի արագության և այդ միջավայրում ձայնի արագության հարաբերությունն է։ Ինքնաթիռների դեպքում հաշվարկներում ընդունված է համարել, որ մինչև 10000մ բարձրություններում 1 Մախին համապատասխանում է 1100-1200կմ/ժ արագություն։