Սեյրան Օհանյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-ին մասնակցել է Աստանայում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

Աստանայում կայացած նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր և ստորագրվել են համապատասխան որոշումներ:

Նիստի շրջանակներում Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ իր գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցեր, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *