Սև ծովում մեկնարկել է ՆԱՏՕ-ի մասնակցությամբ խոշոր զորավարժությունը

Հուլիսի 4-ից 13-ը Բուլղարիան ընդունելու է Սև ծովում անցկացվող խոշոր Breeze-2014 ռազմածովային զորավարժությունը, որին մասնակցում են Թուրքիան, Միացյալ Նահանգները, Հունաստանը, Իտալիան, Ռումինիան, ՆԱՏՕ-ի ռազմանավերն ու ստորաբաժանումները։

Զորվարժություն՝ ՆԱՏՕ-ի ռազմանավերի մասնակցությամբ. 2013-ի հոկտեմբեր

Զորվարժություն՝ ՆԱՏՕ-ի ռազմանավերի մասնակցությամբ. 2013-ի հոկտեմբեր

Թուրքիան զորավարժությանը ներկայացել է «Դոլունայ» սուզանավով, «Մըզրաք» հրթիռային կատերով, «Թուզլա» պարեկային նավով, CN-235 ծովային պարեկության ինքնաթիռով, «Աքչայ» ականորսիչ նավով։

Նշենք, որ Breeze (թարգմ՝ զեփյուռ) զորավարժությունն անցկացվում է ամեն տարի Սև ծովում։ Անցյալ տարի ևս Բուլղարիան ընդունել է Breeze զորավարժությունը, որը մեկնարկել է 2013 թվականի  հուլիսի 6-ին և շարունակվել մինչ հուլիսի 15-ը Բուլղարիայի սևծովյան ջրային տարածքներում։

Breeze-2013-ին, բացի Բուլղարիայից, մասնակցել են նաև Թուրքիան, Հունաստանը, Իսպանիան, Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները։

2 responses to “Սև ծովում մեկնարկել է ՆԱՏՕ-ի մասնակցությամբ խոշոր զորավարժությունը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հունիսի 29-հուլիսի 5 | Ռազմ.info

  2. Pingback: ՌԴ-ն և ՆԱՏՕ-ի ուժերը Սև ծովում միևնույն ժամանակ զորավարժություններ են անցկացնում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *