Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը կրակել ու վիրավորել է ծառայակցին

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Էլնուր Բահթիյար օղլու Մուրադովն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել ու վիրավորել է իր ծառայակից Վուրղան Մայիս օղլու Ալիևին:

Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, սակայն չի մանրամասնել, թե որ  շրջանի զորամասում է արձանագրվել սույն միջադեպը: Հայտնի է միայն, որ փաստի առնչությամբ զինդատախազությունը հետաքննություն է վարում:

Նկատենք, որ հետևելով ադրբեջանական բաց աղբյուրների տվյալներին՝ կարող ենք արձանագրել՝ 2014-ի հուլիսին ադրբեջանական զինուժն ունի արդեն 4 վիրավոր:

One response to “Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը կրակել ու վիրավորել է ծառայակցին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հունիսի 29-հուլիսի 5 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *