Ադրբեջանը հայտնում է «հայկական գնդակից» վիրավորված 2 զինծառայողի մասին

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ սույն թվականի հուլիսի 3-ի երեկոյան ժամերին «հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով» վիրավորվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1995-ին ծնված Հասանով Նուրլան Ազեր օղլուն:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ զինծառայողը զորակոչվել էր Բարդայի շրջանից: Նրա վիճակը ներկայումս գնահատվում է բավարար:

Բացի այդ, Ադրբեջանի ՊՆ-ի փոխանցմամբ կրկին «հայկական գնդակից» հուլիսի 4-ին վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Նագիև Անար Թալիբ օղլուն՝ ծնված 1989-ին: Նա զորակոչվել էր Ղազախի շրջանից: Նրա վիճակը գնահատվում է ստաբիլ ծանր:

Ադրբեջանի ՊՆ-ն երկու դեպքում էլ չի հիշատակում՝ առաջնագծի որ հատվածում են գրանցվել այս միջադեպերը:

Նկատենք, որ հետևելով ադրբեջանական բաց աղբյուրների տվյալներին՝ կարող ենք արձանագրել՝ 2014-ի հուլիսին ադրբեջանական զինուժն ունի արդեն 3 վիրավոր:

2 responses to “Ադրբեջանը հայտնում է «հայկական գնդակից» վիրավորված 2 զինծառայողի մասին

Մեկնաբանել Ռազմ.ինֆոՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *