Ռուսաստանում սպառազինության են ընդունել Շտուրմ-ՍՄ հակատանկային համալիրը

Ռուսաստանում շուրջ 1.5 տարի տևած ձգձգումներից հետո սպառազինության է ընդունվել Շտուրմ-ՍՄ հակատանկային հրթիռային համալիրը։ Այն բարեհաջող անցել էր բոլոր փորձարկումները դեռևս 2012-ի դեկտեմբերին, սակայն միայն այսօր՝ 2014-ի հուլիսի 3-ին, ՌԴ կառավարության որոշմամբ այն ընդունվել է սպառազինության։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը։

Շտուրմ-ՍՄ ինքնագնաց հակատանկային հրթիռային համալիր

Շտուրմ-ՍՄ ինքնագնաց հակատանկային հրթիռային համալիր

Նշենք, որ 9Կ132 Շտուրմ-ՍՄ (ռուս.՝ Штурм-СМ) ինքնագնաց հակատանկային հրթիռային համալիրը Շտուրմ-Ս-ի կատարելագործված տարբերակն է, որի գլխավոր առավելությունը արդյունավետ կրակի վարումն է օրվա բոլոր ժամերին, այսինքն՝ նույնիսկ լուսավորության բացակայության պայմաններում։

Ի տարբերություն իր նախորդին, Շտուրմ-ՍՄ-ը համալրված է տեսանշանառման թվային համակարգով, ինչպես նաև ջերմային տեսողության սարքավորումներով։ Այն օգտագործում է Ատակա (ռուս.՝ Атака) կառավարվող հրթիռը, որն ունի լազերային նշանառում, ինչի շնորհիվ էլ բավական բարձր է թիրախի խոցման հավանականությունը։

Նշենք նաև, որ եթե նախկինում հակատանկային հրթիռային այս համալիրը տեղադրվում էր հիմնականում ՄՏԼԲ-ի (ռուս.՝ МТЛБ-многоцелевой тягач лёгкий бронированный) վրա, ապա հիմա այն ունիվերսալացվել է, ու կարող է տեղադրվել, ինչպես տարատեսակ զրահամեքենաների, այնպես էլ ուղղաթիռների և թեթև կատերների վրա։ Պետք է ենթադրել, որ ՌԴ ԶՈւ կազմում համալիրը լայնորեն կտեղադրվի նաև Տիգր զրահամեքենայի վրա։

9Կ132 Շտուրմ-ՍՄ հակատանկային հրթիռային համալիրը նախատեսված է հակառակորդի զրահատեխնիկայի, ինչպես նաև ամրաշինական որոշ տեսակի կառույցների ոչնչացման համար։ Համալիրը կարող է խոցել նաև մինչև 6 000 մետր հեռավորության վրա ցածր բարձրություններում թռչող օդային թիրախները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *