Ֆրանսիան Երկրի ուղեծիր է դուրս բերել ադրբեջանական հետախուզական արբանյակ

Ֆրանսիական Airbus Defence and Space ընկերությունը սույն թվականի հունիսի 30-ին Երկրի ուղեծիր է դուրս բերել ադրբեջանական «Ազերկոսմոս» ԲԲԸ-ին պատկանող արբանյակը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այս հետախուզական արբանյակը կարող է կիրառվել մոտ 10 տարի։

«Ազերկոսմոս» ԲԲԸ-ի արբանյակի ցուցապատկեր

«Ազերկոսմոս» ԲԲԸ-ի արբանյակի ցուցապատկեր

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը։ Նրա խոսքերով՝ SPOT-7 արբանյակը նախատեսված է Երկրի մակերևույթի զոդավորման համար։ Աբասովը շեշտել է՝ ներկայումս բանակցություններ են ընթանում արբանյակի կառավարումն ամբողջությամբ ադրբեջանական կողմին փոխանցելու համար։

Պաշտոնական տվյալներով՝ արբանյակի գործարկումը հնարավորություն կտա առցանց բարձրորակ ու հստակ պատկերներ ստանալ Երկրի մակերևույթից։ Airbus Defence and Space ընկերության՝ պաշտպանական, տիեզերական հաղորդակցության և անվտանգության գծով ղեկավար Էբերթ Դուդոքի խոսքերով՝ այս օպտիկական արբանյակի գործարկումը թույլ է տալիս ընդլայնել գերմանական արտադրության TerraSAR-X  (արձակվել է 2007-ի հունիսի 15-ին Բայկոնուրից) ու Tandem-X (արձակվել է 2010-ին) ռադարային արբանյակների հնարավորությունները։

2 responses to “Ֆրանսիան Երկրի ուղեծիր է դուրս բերել ադրբեջանական հետախուզական արբանյակ

  1. Pingback: Ֆրանսիան Երկրի ուղեծիր է դուրս բերել ադրբեջանական հետախուզական արբանյակ Razm.info | Armday

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հունիսի 29-հուլիսի 5 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *