Ադրբեջանի սահմանապահներից մեկը մահացել է դժբախտ պատահարից

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող, Ադրբեջանի հյուսիսային Զագաթալայի շրջանի սահմանապահ ուղեկալում ծառայություն անցնող, 1995-ին ծնված Իսքենդերով Շամսեդին Նարիման օղլուն մահացել է անվտանգության կանոնների խախտման հետևանքով։

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը։ Ըստ աղբյուրի՝ մահվան պատճառն էլեկտրահարումն է. կարճ միացման պատճառով զինծառայողը տեղում մահացել է։

Հայտնի է նաև, որ նա զորակոչվել էր Ադրբեջանի լեզգիաբնակ Գուսարի շրջանից։

Նկատենք, որ սա 2014-ի հուլիսին ադրբեջանական կողմի հայտարարած առաջին կորուստն է։

2 responses to “Ադրբեջանի սահմանապահներից մեկը մահացել է դժբախտ պատահարից

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հունիսի 29-հուլիսի 5 | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի հուլիսին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *