Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հուլիսի 3

Ուկրաինայի հարավ-արևելքում հունիսի 20-ին հայտարարված և մինչ հունիսի 30-ը տևած և բազմիցս խախտված հրադադարից հետո նոր թափով շարունակվում են մարտերը։

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

Ուկրաինայի պաշտպանությնա նախարար Վալերի Գելեթեյ

Ուկրաինայի պաշտպանությնա նախարար Վալերի Գելեթեյ

21։45Սլավկյանսկում ականանետային կրակի հետևանքով վնասվել է քաղաքի մոտակայքում տեղակայված ջերմային էլեկտրակայանը։ Վնասվել է նաև մազութի պահոցներից մեկը, քաղաքի մեծ մասում դադարեցվել է էլեկտրամատակարարումը։

20։25-Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է երկրի հարավ-արևելքում կրկին սահմանել հրադադար, եթե լինեն համոզիչ երաշխիքներ, որ այն պահպանվելու է ապստամբների կողմից։ Պորոշենկոն առաջարկել է նաև, որ հրադադարի պահպանմանը հետևեն ԵԱՀԿ-ի դիտորդները։

19։50-Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում նշում է, որ հուլիսի 3-ին ՌԴ ռազմաօդային ուժերի ուղղաթիռները ցուցադրական թռիչքներ են կատարել ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով, որոնց ընթացքում 2 անգամ խախտել են երկրի օդային սահմանը։ Սահմանի խախտման դեպքերն արձանագրվել են առավոտյան ժամը 08:20-ին և 09:20-ին։

19:00-Ռուսաստանյան Forbes.ru կայքը հրապարակել է ազդեցիկ ֆոտոռեպորտաժ՝ արված Լուգանսկում ավիահարվածի և ականանետային կրակի հետևանքով ավերված բնակավայրերից։ Բոլոր լուսանկարները հասանելի են հղումով։

Ավիահարվածից տուժած բնակիչները

Ավիահարվածից տուժած բնակիչները

18։30-Ուժայինների «Ազով» գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Մոսիյչուկը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ընդունել է այն փաստը, որ հուլիսի 2-ին Լուգանսկի շրջանի Կոնդրաշովկա բնակավայրին ավիահարվածը հասցվել է հավանաբար օդաչուի սխալի պատճառով։ Հիշեցնենք, որ այդ հարվածի հետևանքով զոհվել է 12 խաղաղ բնակիչ, որոնցիցի մեկը երեխա է։

17:50-Սոցիալական ցանցերում վերջին ժամերին ակիտվ քննարկվում է Ուկրաինայի պաշտպանության նորանշանակ նախարար Վալերի Գելեթեյի՝ Գերագույն Ռդադայում արված լուսանկարը, որում նա փորձում է ինչ-որ բան գրել գրիչով, որ կափարիչը փակ է։

Վալերի Գելեթեյը փակ գրիչով գրելիս

Վալերի Գելեթեյը փակ գրիչով գրելիս

17։15-Համացանցում է հայտնվել է հուլիսի 3-ով թվագրվող տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես են ուժայինները ականանետային կրակ վարում ապստամբների դիրքերի ուղղությամբ։

16:35-Ուժայինները շարունակում են ականանետային կարակ վարել Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում։ Վերջիններիս շրջանային ղեկավարները յուրաքանչյուրն իր հերթին հայտարարել է, որ ուժայինները արձակած արկերը խոցում են ոչ թե ապստամբների մարտական դիրքերն, այլ բնակելի տները։

15։55-Նախագահ Պորոշենկոյի գրասենյալը հայտարարել է ևս մեկ նշանակման մասին։ Հուլիսի 2-ին զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հակաահաբեկչական գործողության ժամանակ վիրավորվել էր՝ ստանալով ուղեղի ցնցում, ինչի պատճառով կա նրան փոխարինելու անհրաժեշտություն։ ԶՈւ ԳՇ նոր պետ է նշանակվել գեներալ-լեյտենանտ Վիկտոր Մուժենկոն։

14։10-Համացանցում է հայտնվել հուլիսի 2-ով թվագրված տեսանյութ, որում ուժայինները հակաահաբեկչական գործողության ժամանակ գերի են վերցնում ապստամբ ուժերի 3 մարտիկի։

13։00-Ուկրաինայի Գերագույն Ռադան երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում է հաստատել պետական պահպանության վարչության պետ, գեներալ-գնդապետ Վալերի Գելեթեյին։ Նրա թեկնածությունն այս պաշտոնում առաջադրել է նախագահ Պյոտր Պորոշենկոն։ Իր հերթին, նորանշանակ նախարարը հանդես է եկել բավական հավակնոտ հայտարարությամբ՝ նշելով, որ Ուկրաինայի զինված ուժերը հաղթանակի զորահանդես են անցկացնելու Սևաստոպոլում։ Հիշեցնենք, որ Ղրիմի թերակղզու Սևաստոպոլ նավահանգստային Քաղաքը ներկայումս ՌԴ կազմի մեջ է։

12։20- Ուկրաինան պաշտոնապես հաստատել է, որ ուկրաինական օդուժի Սու-25 գրոհիչը Դնեպոպետրովսկում վայրէջքի ժամանակ վնասվել է և շարքից դուրս եկել։ Դեպքը եղել է հուլիսի 2-ին։ Օդաչուն, չկարողանալով կառավարել ինքնաթիռը, ստիպված է եղել դիմել կատապուլտի օգնությանն ու փրկվել է։ Ինքնաթիռի ընկնելու հետևանքով օդանավակայանում ավերածություններ և տուժողներ չեն եղել։ ենթադրվում է, որ Սու-25-ը մասնակցում էր Դոնեցկում և Լուգանսկում ապստամբների դեմ ռազմական գործողություններին

11։50- Լուգանսկում հուլիսի 2-ի առավոտյան բնակիչները լուսանկարել են «Ստրելա-10» զենիթահրթիռային համալիր։ Սա առաջին լուսանկարն է, որը հաստատում է՝ ապստամբներն իրենց սպառազինությունում նման տեխնիկա ունեն։

Ստրելա-10

Ստրելա-10

11։25- Ռուս-ուկրաինական «Նովոշախտինսկ» սահմանին հսկիչ-անցագրային կետի մոտ պայթյուններ են եղել։ Տուժողներ չեն եղել։

11։20- Գիշերային ժամերին ուկրաինացիները հրետակոծել ենԿրամատորսկն ու Սլավյանսկը։ Ապստամբների փոխանցմամբ՝ ուժեղ հրետակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ կան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *