Ադրբեջանը հայտարարում է «հայկական գնդակից» վիրավորված զինծառայողի մասին

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ «հայկական գնդակից» առաջնագծի հատվածում վիրավորվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, 1996-ին ծնված Մամեդով Էլսեվար Հասան օղլուն։

Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Այդուհանդերձ, Ադրբեջանի ՊՆ-ն չի տեղեկացնում, թե առաջնագծի որ հատվածում է գրանցվել միջադեպը։ Հայտնի է միայն, որ զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ։ Նրա վիճակը ներկայումս գնահատվում է բավարար։

Հավելենք, որ ադրբեջանական մամուլի հաղորդած տվյալներով՝ զինծառայողը զորակոչվել է «Լաչինի շրջանից » (ներկայիս Բերձոր)։ Հաշվի առնելով, որ նա ծնվել է 1996-ին, ադրբեջանական կողմի տվյալն իրականությանը չի կարող համապատասխանել։ Կարելի է ենթադրել՝ Մամեդովը Լաչինի շրջանի նախկին բնակչի, փախստականի զավակ է։

Նկատենք, որ սա 2014-ի հուլիս ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժի հայտարարած առաջին վիրավորն է։

One response to “Ադրբեջանը հայտարարում է «հայկական գնդակից» վիրավորված զինծառայողի մասին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *