ՌԴ-ում կարող են զինվորների համար «յուրային-օտար» ճանաչելիության համակարգ ներդնել

Մինչև 2017 թվականը Ռուսաստանը նախատեսում է զինված ուժերի անձնակազմին տրամադրել «յուրային-օտար» ճանաչելիության անհատական սարքավորումներ, որոնք կամրացվեն համազգեստին կամ հանդերձանքին ու մարտական պայմաններում թույլ կտան ճանաչել յուրային ու օտար զինծառայողներին:

Սա, ըստ նախագծողների, թույլ կտա կրճատել յուրային ստորաբաժանումների միջև մարտերն ու կորուստները: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականը: Աղբյուրի տեղեկություններով՝ ռուսաստանյան պետական «Ռոստեխ» կոնցեռնի մեջ մտնող Կազանի «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաներ» ընկերությունը նախագծում է համակարգ, որը թույլ կտա «յուրային-օտար» ճանաչելիության համակարգը ներդնել գնդային օղակում:

Նախագծող ընկերությունը մտադիր է սարքավորումները ներդնել Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմի համար նախագծվող «Ռատնիկ» կամ «Բարմիցա» հանդերձավորումների կազմի մեջ:

«Ռատնիկ» ռազմական հանդերձավորում

«Ռատնիկ» ռազմական հանդերձավորում

Սա կնշանակի, որ մարտի դաշտում յուրայիններին ու օտարներին կճանաչեն ոչ միայն հրամանատարությունը, այլև զինվորները: Նրանք իրենց անհատական սարքավորման էկրանի վրա կկարողանան քարտեզով տեսնել ինչպես իրենց տեղը, այնպես էլ մոտակայքում գտնվող զինծառայողների յուրային լինել կամ չլինելը:

Ենթադրվում է, որ նման սարքավորումների անցնելու համար մինչև 2017 թվական Ռուսաստանի զինված ուժերը կծախսի շուրջ 300 մլն ամերիկյան դոլար: Բացի այդ, ընկերության մասնագետները հնարավոր են համարում նմանատիպ սարքավորումների նախագծումը նաև ռազմաօդային ու ռազմածովային ուժերի համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *