Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Թենգիզ Շերգելաշվիլին հուլիսի 1-ին հրապարակել է 2014 թվականի գարնանային զորակոչի արդյունքները։
Ըստ հրապարակման՝ գարնանային զորակոչի ընթացքում ժամկետային պարտադիր զինծառայության են կանչվել 2582 զորակոչիկ։
Ըստ Շերգելաշվիլիի՝ զորակոչիկների թիվն ամբողջությամբ բավարարում է պաշտպանության նախարարությանը։
600 զինծառայող ծառայելու է պաշտպանության նախարարությունում, 1200 զինծառայող ներքին գործերի նախարարությունում, ևս 782 զինծառայող ծառայելու է պատիժների և պայմանական դատապարտման կատարման նախարարությունում։
Նշենք, որ Վրաստանում գարնանային զորակոչը համակարգել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Հավելենք, որ գարնանային զորակոչն արդեն ավարտվել է, իսկ աշնանային զորակոչի մեկնարկը կտրվի օգոստոսին։
Տեղեկացնենք, որ Վրաստանն իր զինված ուժերը համալրում է խառը սկզբունքով, այսինքն` ինչպես պարտադիր զորակոչի, այնպես էլ պայմանագրային զինծառայության միջոցով:
Վրաստանում զորակոչային տարիքն է 18-27-ը: Պարտադիր ծառայությունը տևում է 18 ամիս:
Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. հունիսի 29-հուլիսի 5 | Ռազմ.info