ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգում, որի կազմում ընդգրկված է նաև Հայաստանի տարածքում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանը, 2013-ի առաջին 6 ամիսների համեմատ 30 տոկոսով ավելացել է անօդաչու թռչող սարքերի թռիչքների թիվը։
Ինչպես հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, «Գրուշա», «Օրլան», «Գրանատ», «Լեեր», «Ֆորպոստ», «Զաստավա» անօդաչու թռչող սարքերի տարբեր մոդիֆիկացիաներով զինված ստորաբաժանումներն իրականացրել են ԱԹՍ-ների ավելի քան 600 թռիչք, որոնց ընթացքում ԱԹՍ-ներն օդում մնացել են ընդհանուր առմամբ 1.5 հազար ժամ (մոտ 60 օր):
Բացի այդ, կարևոր է նշել՝ ԱԹՍ-ների հնարավորություններն առաջին անգամ 2014-ի առաջին 6 ամիսներին լայնորեն կիրառվել են Հարավային ռազմական օկրուգի ոչ միայն մարտական պատրաստվածության, այլև հակաահաբեկչական գործողությունների ու զինավանների հսկման շրջանակներում։
Հիշեցնենք, որ անօդաչուները, թռիչքներ կատարելով 30-ից մինչև 6500 մ բարձրության վրա, ունակ են ապահովել շտաբին զրահամեքենաների շարասյուների և ստորաբաժանումների շարժի մասին համապատասխան օպերատիվ տվյալներով, ինչպես նաև վերահսկել խնդիրների կատարման ընթացքը։ Օդային լուսանկարահանման և հետախուզական տվյալների հավաքման շնորհիվ՝ ԱԹՍ-ները զորավարժությունների ընթացքում օգտագործում են պայմանական հակառակորդի կրակային խոցման և հրետանու կրակի ուղղորդման նպատակներով։
Ըստ աղբյուրի՝ ներկայումս կազմավորվում են հատուկ ուսումնական կենտրոններում վերապատրաստում անցած պայմանագրային զինծառայողների ընդգրկող ԱԹՍ-ների ստորաբաժանումներ։
Հավելենք, որ ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի կազմում ներառված. ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայի զինվորականները փետրվարի 10-ին սկսել էին «Նավոդչիկ-2» նոր անօդաչու թռչող սարքի փորձարկումները։ Փետրվարի 18-ին հայտնի է դարձել, որ «Նավոդչիկ-2»-ն այս ռազմաբազայում արդեն կիրառում ենվարորդների ու վարորդ-մեխանիկների հետ մարտավարական վարժանքներ անցկացնելիս, զրահատեխնիկայի երթերի ժամանակ։