Իրադրությունն Իրաքում. թարմացվող լրահոս. հուլիսի 2

Իրաքի զինված ուժերի և «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական (սուննի ուղղության) կազմակերպության միջև մարտերը փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։

Սիրիայում հաջող գործողություններից հետո ԻԼԻՊ-ն այժմ էլ ակտիվացել է Իրաքում՝ գրավելով այդ երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլն ու առաջանալով մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ, որտեղ շիաները սկսել են պատրաստվել պաշտպանությանը։ Թեև իրաքյան զինուժը որոշակի հաջողություններ ունենում է, սակայն իսլամիստները նույնպես գրավում են նոր տարածքներ, ինչպես նաև կարողանում պահպանել արդեն գրաված տարածքները։ Իսկ քրդերի վերահսկողության տակ Քիրքուքում առաջին ահաբեկչությունն է գրանցվել։

Իրաքում զարգացումներին օպերատիվ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը.

13։00- Իրաքում իսլամիստ զինյալների ձեռքն է անցել Սկադ տեսակի օպերատիվ-մարտավարական բալիստիկ հրթիռ։ Իսլամիստներին անցած հրթիռի լուսանկարները տարածվել են համացանցում։

Սկադ հրթիռ

Սկադ հրթիռ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *