Իրաքն Իրանից ստացել է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ (վիդեո)

Իրաքի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հաղորդագրություն է հայտնվել, որի համաձայն Իրաքը ՌԴ-ից գնած Սու-25-երից հետո ստացել է այս գրոհիչների ևս մի խմբաքանակ, սակայն չի նշվում, թե որտեղից։ Այդուհանդերձ, համացանցում տարածված տեսանյութից ակնհայտ երևում է՝ սույն ինքնաթիռները պատկանել են Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսին։ Դրա մասին են վկայում իրանական կողային համարները, ինչպես և որոշ ինքնաթիռների վրա նշմարվող իրանական դրոշը։

 

Իրաքն Իրանից ստացել է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ

Իրաքն Իրանից ստացել է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ

Ենթադրելի է, որ իրանական ուղղաթիռները որոշ ժամանակ վարելու են հենց իրանցի օդաչուները՝ միաժամանակ դասընթացներ անցկացնելով տեղի օդաչուների համար։

Հիշեցնենք, որ Իրանն ուներ 13 միավոր Սու-25 գրոհիչներ, որոնցից 6-ը՝ Սու-25Կ, իսկ 1-ը՝ Սու-25ՈւԲԿ, նախկինում պատկանել էին Իրաքին, Իրանը դրանք ստացել էր 1991-ին։ Եվս 6 միավորն Իրանին տրամադրել էր ՌԴ-ն 2003-2006 թթ. Ուլան-Ուդենսկու ավիացիոն գործարանից։ Ըստ էության, Իրաքը ներկայումս ստացել է նախկինում իրեն իսկ պատկանող գրոհիչները։

Հավելենք, որ Իրաքի զինված ուժերը հունիսի լույս 29-ի գիշերը ստացել են Ռուսաստանի զինված ուժերում կիրառված 5 միավոր Սու-25 գրոհիչներ, որոնք պիտի արագ մտցնեն սպառազինության մեջ ու օգտագործեն «Իրաքի ու Լևանտի իսլամական պետութուն» խմբավորման դեմ: Ստացման պահը ներկայացնող տեսանյութը տեղադրել է Իրաքի պաշտպանության նախարարությունը:

Օրեր առաջ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտնել էր, որ իրաքյան կողմը պատրաստվում է օգտագործված մարտական ինքնաթիռներ գնել Բելառուսից կամ Ռուսաստանից, որպեսզի կարողանա պայքարել Իրաքի հյուսիսարևմտյան հատվածը գրաված ԻԼԻՊ իսլամիստական կազմակերպության դեմ:

Սու-25 գրոհիչը սպառազինված է Ռ-60 կառավարվող հրթիռներով, 30մմ տրամաչափի ԳՇ-30-2 թնդանոթով, ինչպես նաև ավիառումբերով: Հավելյալ սպառազինության համար գրոհիչներն ունեն 10 կախոցի հնարավորություն:

2 responses to “Իրաքն Իրանից ստացել է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ (վիդեո)

  1. Pingback: Իրաքում իրանցի օդաչու է սպանվել. միջադեպի մանրամասները հայտնի չեն | Ռազմ.info

  2. Pingback: Իրաքը ստացավ ամերիկյան F-16 կործանիչների առաջին խմբաքանակը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *