Ղազախստանի մայրաքաղաքում մայիսի 3–6 կայացած ԿԱԴԵՔՍ-2012 ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են «Ղազախստան ինջինիրինգ» ձեռնարկության կողմից արդիականացված Տ-27Բ տանկերը։ Արդիականացվել է սպառազինության կառավարման համալիրը, անալոգային ռադիոկայանները փոխարինվել են թվայիններով, տանկի հրամանատարի և նշանառու-օպերատորի նստատեղերը ջերմային նշանոցներ են ստացել։
Ցուցադրվել են նաև ՏՕՍ-1Ա ծանր կրականետ համակարգեր և տանկերին օժանդակման մարտական մեքենաներ, որոնք Ղազախստանն անցյալ տարի է ձեռք բերել։
Ներկաներին ցուցադրել են նաև «ԲՏՌ-82Ա» և ուկրաինական արտադրության «ԲՏՌ-4Ե» զրահապատ փոխադրիչներ, ռուսական արտադրության բազմանպատակային «Տիգր» բարձր անցունակության ավտոմեքենաները, թուրքական արտադրության «Կոբրա» մարտական հետախուզական մեքենան, ինչպես նաև ղազախական արտադրության ԿամԱԶ բարձր անցունակությամբ բազմանպատակ մեքենաներ, արտաճանապարհային «Լենդ Ռովեր»-ներ ու «Համեր» զրահամեքենաներ։
Բացի այդ ցուցադրական մարտավարական վարժություններ են անցկացվել Ղազախստանում հավաքած EC-145 գերմանա-ֆրանսիական ուղղաթիռի մասնակությամբ։
Ըստ ղազախական լրատվամիջոցների՝ ցուցահանդեսի ընթացքում «Ղազախստան ինջինիրինգ» ընկերությունն ընդհանուր առմամբ 1.8 մլրդ դոլար արժողությամբ երկարաժամկետ պայմանագրեր է կնքել աշխարհի մի շարք առաջատար ընկերությունների հետ։
Հիշեցնենք, որ ցուցահանդեսի շրջանակներում կայացել է նաև ՀԱՊԿ ժողով, որին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Ժողովին քննարկվել է մի նոր նախագիծ, համաձայն որի առաջիկա երկու տարիներին ռազմական ցուցահանդեսներին կներկայացվեն ՀԱՊԿ անդամ-պետություններրի ռազմական, երկակի և հատուկ նշանակության ատադրանքն ու տեխնոլոգիաները։ Ստորագրվել են ռազմատեխնիկական համագործակցության մի շարք պայմանգրեր։
Աղբյուրներ.