2013-ին Հայաստանն «Ալմազ-Անթեյից» գնել է ՀՕՊ համակարգերի՝ մոտ 900 հազար ԱՄՆ դոլարի պահեստամասեր

«Ալմազ-Անթեյ» ռուսաստանյան կոնցերնը, որը զբաղվում է հիմնականում հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի արտադրությամբ, 2013-ի հաշվետվությունում ուշագրավ տվյալներ է հրապարակել նաև Հայաստանին «Կաստա-2Ե2» ( ռուս.՝ «Каста-2Е2»)ռադիոտեղորոշման կայանի (ՌՏԿ) վաճառելու, ինչպես նաև արդեն վաճառած ՀՕՊ համակարգերի պահեստամասերի մասին։

Հաշվետվությունից հետևում է, որ կոնցերնին պատկանող «Գրանիտ» սերվիսային սպասարկման գլխավոր կենտրոնը Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում՝ 2011-ի մարտի 11-ին կնքած պայմանագրի համապատասխան՝ հայկական կողմին արդեն փոխանցել է 6 մլն ռուբլի (175 254 ԱՄՆ դոլար) արժողությամբ պահեստամասեր՝ նախատեսված ՀՕՊ համակարգերի համար՝ առանց շեշտելու, թե կոնկրետ որ համակարգերի մասին է խոսքը։

Բացի այդ, համաձայն նույն հաշվետվությանը՝ «Գրանիտը» 2012-ի դեկտեմբերի 10-ին կնքված պայմանագրով հայկական կողմին 2013-ի օգոստոսի 30-ին փոխանցել է ՀՕՊ համակարգերի պահեստամասեր՝ 24.8 մլն ռուբլի (724 383 ԱՄՆ դոլար) արժողությամբ։

Այլ մանրամասներ գործարքների և համակարգերի վերաբերյալ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ «Ալմազ-Անթեյ» կոնցերնը, որը հիմնադրվել է 2002 թվականին և միավորում է մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ, զբաղվում է այդ թվում նաև Ս-300 զենիթահրթիռային համալիրների արտադրությամբ և սպասարկումով։

One response to “2013-ին Հայաստանն «Ալմազ-Անթեյից» գնել է ՀՕՊ համակարգերի՝ մոտ 900 հազար ԱՄՆ դոլարի պահեստամասեր

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հունիսի 29-հուլիսի 5 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *