«Ալ Ղաիդայի» գրոհայինների հարձակման հետևանքով եմենցի 20 զինվոր է զոհվել

Մայիսի 7-ին Եմենում «Ալ Ղաիդայի» տեղացի զինյալները հարձակվել են  Զանջիբար քաղաքի ռազմաբազայի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է 20 յեմենցի զինվոր։  Համաձայն երկրի ազգային անվտանգության համակարգի ներկայացուցիչների տեղեկությունների՝  նաև վիրավորվել և գերվել են տասնյակ զինվորականներ։

Հարձակմանը մասնակցել են մի քանի տասնյակ զինյալներ, ովքեր կարողացել են նաև հափշտակել զինվորական հանդերձանք,  հրետանային զենք ու զինամթերք։ Զինվորականները նշում են, որ այդ հարձակման արդյունքում  ծայրահեղականները գերի են վերցրել 25 զինվորի։

Եմենի անվտանգության ծառայությունում համարում են, որ հարձակումը հավանաբար պատասխան է երեկ ամերիկացիների կողմից Եմենում «Ալ Ղաիդայի» առաջնորդ Ֆահդ ալ Քուսոյի սպանությանը։ Նրա անունն ԱՄՆ կողմից հետախուզվող տասնյակ ամենավտանգավոր ահաբեկիչների ցանկում է եղել, նրա մասին տեղեկություններ տրամադրողին ամերիկացիները պատրաստ էին 5 մլն դոլար վճարել։ Նա մեղադրվում էր 2000 թվականին ամերիկյան «Քոուլ» ռազմանավը պայթեցնելու համար, որի հետևանքով 17 ամերիկյան զինվորներ էին զոհվել։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ամերիկացիները ոչնչացրել են ահաբեկչին անօդաչու թռչող սարքից արձակված հրթիռով։

Աղբյուր. Al-Qaeda surprise attack kills 20 Yemeni soldiers

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *