Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հուլիսի 1

Ուկրաինայի հարավ-արևելքում հունիսի 20-ին հայտարարված և մինչ հունիսի 30-ը տևած և բազմիցս խախտված հրադադարից հետո նոր թափով շարունակվում են մարտերը։Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալություն իրականացնելիս

Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալություն իրականացնելիս

21։30-Դոնեցկում ապստամբները հայտարարել են, թե խոցել են ուժայինների 2 միավոր Սու-25 գրոհիչ։ Հարավ-արևելքում հակաահաբեկչական գործողությունն իրականացնող շտաբում սակայն նշում են, որ ոչ թե խոցվել, այլ լրջորեն վնասվել միայն 1 Սու-25 գրոհիչ։

19:45-Հայտնի է կոնֆլիկտի անուղղակի երկու բևեռներ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ հարավ-արևելքում ուժային գործողությունը վերսկսելու որոշման կապակցությամբ։ ԱՄՆ-ն կողմ է արտահայտվել, մինչդեռ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը որակել է դա հերթական խթան արյունահեղության համար։

17։50-Ուկրաինայի «Սվոբոդա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Իգոր Տյագնիբոկը Գերագույն Ռադայի նիստի ժամանակ կրկին պահանջել է հարավ-արևելյան շրջաններում սահմանել ռազմական դրություն։

17։05-Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավն իր օպերատիվ զեկույցում նշել է, որ չնայած Ռուսաստանի՝ Ուկրաինայի նկատմամբ վարած խաղաղասիրական հռետորաբանությանը, երկու երկրների սահմանին նկատելի է ռուսաստանյան զինուժի հավելյալ 7 գումարտակի կենտրոնացում։

16:20-հարավ-արևելքում իրականացվող հակաահաբեկչական գործողությունն իրականացնող շտաբից լրատվամիջոցներին հայտնել են, որ հուլիսի 1-ի վաղ առավոտյան ապստամբները զենիթային կայանի միջոցով փորձել են խոցել Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Սու-25 գրոհիչը։ Օդաչուին հաջողվել է իջեցնել ինքնաթիռը մոտակա օդակայանում, սակայն այն զգալիորեն վնասվել է։ Օդաչուն միջադեպի հետևանքով չի տուժել։

15:30-ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն լրատվամիջոցներին հայտնել է, որ անցյալ շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով զինված ուժերի կենտրոնական ռազմական օկրուգում անցկացված չպլանավորված ստուգումն անցել է խաղաղարար առաքելության սցենարով։ Շոյգուի հայտարարությունից կարելի է նկատել, որ թեպետ Ռուսաստանն ամեն կերպ հայտարարում է ուկրաինական ճգնաժամում իր չեզոքության մասին, այդուհանդերձ ձեռնարկվում են նաև քայլեր՝ դեպքերի զարգացման վատագույն սցենարի համար։

14։20-Ուկրաինայի սահմանապահ ծառայությունից տեղեկացրել են, որ Լուգանսկի շրջանում սահմանապահների զրահափոխադրիչը պայթել է ականի վրա, ինչի հետևանքով տուժել է 6 զինծառայող։ Նրանցից 4-ին տեղափոխել են հոսպիտալ։ Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է հետաքննություն։

13։45-Ուկրաինայի անվտանգւոյթնա ծառայությունը ձերբակալել է 5 քաղաքացու, ովքեր մեղադրվում են երևկրի տարբեր հատվածներում երկաթգծի պայթեցում պլանավորելու համար։ Նշենք, որ վերջին շրջանում ահաբեկչության այս ձևը բավական լայն տարածում է գտել Ուկրաինայում։ Նախորդ ամսվա ընթացքում գրանցվել է երկաթուղու և երկաթուղային կամրջի պայթեցման 6 դեպք։

13։10- ՌԵՆ Թիվի հեռուստաընկերության թղթակիցն ու օպերատորը վիրավորվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում ուկրաինական սահմանից արձակված կրակի հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է հեռուստաընկերությունը։ Ենթադրվում է, որ նրանք տուժել են արկի պայթյունից։

12։30- Անհայտ անձինք Կրամատորսկում կրակ են բացել երթուղայինի  վրա, ինչի հետևանքով 4 մարդ է զոհվել։ Եվս 5 մարդ վնասվածքներով հոսպիտալացվել է։

11։50- Ուկրաինական ուժայինները գիշերն ու առավոտը հրետակոծել են Կրամատորսկը (Դոնեցկի շրջան)։ Ապստամբների փոխանցմամբ՝ արկերն ընկել են նաև բնակելի տների և խանութների մոտակայքում, տուժել են խաղաղ բնակիչներ։

11։20- Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ հրադադարի ռեժիմը վերացնելու որոշումից հետո շարունակվում են մարտերը երկրի հարավ-արևելյան շրջաններում։ Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ ուկրաինական կողմը սկսել է ավիահարվածներ հասցնել ապստամբների դիրքերին։

10։59- Սլավյանսկի Կարաչուն բարձունքում մարտերի հետևանքով վայր է ընկել հեռուստաաշտարակը։ Բարձունքը կարևոր մարտավարական նշանակություն ունի, և երկար ժամանակ ուկրաինական ուժայինների վերահսկողության տակ է։  Ապստամբները փորձում են գրավել կարևոր այս կետը։

Կարաչուն, Սլավյանսկ

Կարաչուն, Սլավյանսկ

10։55- Դոնեցկի մոտակայքում՝ Կարլովկա բնակավայրի մոտ տանկերի մասնակցությամբ մարտեր են ընթանում։

10:50- Լուգանսկում ապստամբները գերի են վերցրել «Գրոմադսկե Թիվի» հեռուստաընկերության լրագրող Անաստասի Ստանկոյին և օպերատորին։ Միջադեպը եղել է հունիսի 30-ին։

10։40- Սլավյանսկում տեղեկություններ են պտտվում, թե ապստամբները կարողացել են գործարկել ցուցադրության համար նախատեսված «Իոսիֆ Ստալին-3» (ԻՍ-3) տանկը և գրոհել ուկրաինական ուժայինների դիրքերը։ Մասնավորապես, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ ապստամբները տանկի օգնությամբ գրավել են Կոնստանտինովկա քաղաքում ուկրաինական կողմի հենակետերից մեկը։

ԻՍ-3 տանկ

ԻՍ-3 տանկ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *