Հունիսի 30-ին հերթական արտակարգ պատահարն է գրանցվել Ադրբեջանի զինված ուժերում։ Տարբեր աստիճանի այրվածքներ է ստտացել առաջնագծի հատվածի զորամասերից մեկի զինծառայողը։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։
Շարքային Վյուգար Գելեբեգիև Մայիս օղլուն մարմնի տարբեր հատվածներում ստացել է այրվածքներ, երբ փորձել է վառել վառարանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղեկությունը միջադեպի վերաբերյալ հաստատել են՝ հավելելով, որ տուժածին տեղափոխել են հոսպիտալ։
Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է հետաքննություն։ Այլ տեղեկություններ չեն հաղրոդվում։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հունիսի 29-հուլիսի 5 | Ռազմ.info