Ռուսաստանն իսրայելական տեխնոլոգիաներով ԱԹՍ-ը կստեղծի

Իսրայելի տրամադրած տեխնոլոգիաները թույլ կտան Ռուսաստանին  ստեղծել առաջին հարվածային անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ)։ Ինչպես հայտնում է Flight պարբերականը, նախատեսված է առաջին ռուսական ԱԹՍ-ն  շահագործել 2014 թվականին։

Ռուսաստանն անօդաչուների շահագործման խնդրանքով Իսրայելին է դիմել, երբ 2008 թվականին ռուս-վրացական կոնֆլկտի ժամանակ МиГ-29-ով  վրացական ՌՕՈւ-ի  «Հերմես 450» ԱԹՍ են ոչնչացրել։

Սկզբից Մոսկվան «Իսրայել աերոսփեյս ինդասթրիզի» (Israel Aerospace Industries) արտադրության տարբեր տեսակի երկու սարք է ձեռք բերել՝ «ԲերդԱյ 400» և կատարելագործված «Սերչեր -2»։ Պայմանագիրը կազմել է 50 մլն դոլար։ Հետագայում պայմանագիրն ավելի է ընդլայնվել, քանի որ  պայմանագրում ներառվել է նաև առաջատար համակարգեր և որոշ տեխնոլոգիաներ։

Համաձայն որոշ իսրայելական աղբյուրների՝ ստորագրված պայմանագիրն իր մեջ ներառում է միայն «փոքր համակարգերում օգտագործվող բազային տեխնոլոգիաներ», սակայն մյուսները հայտարարում են, որ այդ «արտադրության տեխնոլոգիական գաղտնիքների» տրանադրումը Ռուսաստանի արտադրությանը թույլ է տվել «զգալի թռիչք» կատարել ԱԹՍ-ների արտադրությունում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *