Ռուսաստանը ջուրն է իջեցրել «Վարշավյանկա» նախագծի երկրորդ սուզանավը

Հունիսի 26-ին Սանկտ Պետերբուրգի «Ադմիրալական նավաշինարանում» ջուրն է իջեցվել Ռուսաստանի ռազմածովային ուժերի համար նախատեսված թվով երկրորդ դիզել-էլեկտրական շարժիչով սուզանավը։

«Վարշավյանկա» նախագծի սուզանավերից

«Վարշավյանկա» նախագծի սուզանավերից

Սուզանավի կառուցումը սկսվել է 2011 թվականից և, ըստ նախնական պայմանավորվածության, այն պետք է շահագործման հանձնվի 2014 թվականի վերջում։

Հայտնի է, որ սուզանավի անձնակազմը ձևավորվել է դեռևս 2013 թվականի օգոստոսին Սևծովյան նավատորմի զինծառայողներից։ Սուզանավի ներկայիս զինծառայողները նախկինում ծառայել են «Ալրոսա» սուզանավում։

Ընդհանուր առմամբ, Սևծովյան նավատորմի համար նախատեսված է կառուցել 636 նախագծի 6 մեծ դիզել-էլեկտրական շարժիչով սուզանավ։ Համապատասխան պայմանագիր ՌԴ պաշտպանության նախարարությունը ստորագրել է 2010 թվականին։

Հավելենք, որ 2013 թվականի նոյեմբերի 28-ին Ռուսաստանի Սևծովյան նավատորմի համար ջուրն է իջեցրել 636.3 «Վարշավյանկա» նախագծի «Նովոռոսիյսկ» առաջին դիզել-էլեկտրական շարժիչով սուզանավը։

Այժմ կառուցման փուլում է «Ստարիյ Օսկոլը» անունը կրող մյուս սուզանավը։

Ընդհանուր առմամբ նախատեսվում է ռուսական նավատորմին փոխանցել «Վարշավյանկա» նախագծի 6 միավոր սուզանավ, որից վերջինը հնանձնվի 2016 թվականին։

«Վարշավյանկա» նախագիծն իրականացվում է Սևծովյան նավատորմի նավերը թարմացնելու համար։ Այս պահի դրությամբ ծառայություն են իրականացնում երկու սուզանավ՝ «Ալրոսան» և «Սուրբ Գեորգի իշխան» նավերը։ Վերջինս հիմա վերանորոգման և արդիականացման փուլում է։

Տեղեկացնենք, որ դիզել-էլեկտրական սուզանավերն աշխատում են երկու ձևով՝ դիզելային շարժիչով նավը աշխատում է ջրի մակերևույթով նավարկելիս, իսկ էլեկտրականով՝ ստորջրյա նավարկության ժամանակ։

One response to “Ռուսաստանը ջուրն է իջեցրել «Վարշավյանկա» նախագծի երկրորդ սուզանավը

  1. Pingback: Սևծովյան նավատորմի համար նախատեսված առաջին «Վարշավյանկան» շարունակում է փորձարկումները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *