Այսօր՝ հունիսի 27-ին, Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում զինվորական շտապօգնության «ՈՒԱԶ» մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել է, մխրճվել է ճանապարհին գտնվող տներից մեկի մեջ։ Տեղում մահացել է հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի բուժակ, 64-ամյա Արև Բաբասյանը:
Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը նշեց նաև, որ վիրավորվել է 1988 թվականին ծնված, ավագ-լեյտենանտ Արման Բեջանյանը։ Նրան տեղափոխում են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
[Թարմացում]-Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ տուժածների թվում է նաև «ՈւԱԶ» մեքենայի վարորդ Ա. Հ.-ն՝ ծնված 1995 թվականին։