102-րդ ռազմաբազայի նորակոչիկների համար վարորդական պարապունքներ են անցկացնում

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի նորակոչիկները բարձրլեռնային Կամխուդ զորավարժարանում ԿամԱԶ և ՈւԱԶ ավտոմեքենաների վարորդների համար հատուկ պատրաստություն են անցնում։

ԿամԱԶ բեռնատարը  Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

ԿամԱԶ բեռնատարը
Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վարժանքներին ընդգրկված է ավելի քան 300 զինծառայող։
Մեկամսյա դասընթացի ժամանակ նրանց սովորեցնելու են կողմնորոշվել բարդ ճանապարհային պայմաններում։

Նշենք, որ վարժանքների համար Կամխուդ զորավարժարանի ավտոդրոմում հատուկ ջրափոսեր, կամրջակներ ևա այլ արհեստական խոչընդոտներ են ստեղծվել, որոնք էլ պիտի հաղթահարեն զինծառայողները։

Ուսուցման կարևոր նպատակներից է զինծառայողներին վարժեցնել եղանակային տարբեր պայմաններում մեքենաների վարման և կողմնորոշման հմտություններ։

Դասընթացի ավարտին զինծառայողները ստուգարքներ են հանձնելու։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995 թվականին Գյումրիում: Իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Բազան հագեցած է Ս-300Վ զենիթահրթիռային համակարգերով և ՄԻԳ-29 կործանիչներով։ Անձնակազմը բաղկացած է մոտ 5 հազար հոգուց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *